Օգոստոսի 17-ի տվյալներով Վրաստանում կորոնավիրուսով վարակի 5 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր դեպքերի քանակը երկրում հասել է 1341-ի: Այս մասին տեղեկացնում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 4 պացիենտ և ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1092 մարդ: Վարակից երկրում մահացել է 17 մարդ:

Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի տեղափոխվել է Վրաստան բուժվելու նպատակով:

Այս պահի դրությամբ կարանտինային գոտում է գտնվում 7082 քաղաքացի: