Այսօր՝ փետրվարի 2-ին, տեղական ժամանակով ժամը՝ 18։00-ին հայկական Flyone Armenian ընկերությունը իրականացրել է Երևան-Ստամբուլ ոչ կանոնավոր չվերթ: Երևան-Ստամբուլ ուղղությամբ չվերթի համար սա առաջինն է 2019 թվականից ի վեր, իսկ հայկական ավիաընկերությունների համար առաջինն է ընդհանրապես:

Airbus A320 ինքնաթիռը 65 ուղեւորով, ինչպես և նախատեսված էր, տեղական ժամանակով ժամը 18:00-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ուղևորվել է Ստամբուլ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ստամբուլից Հայաստան է մեկնելու 30 մարդ: Ինքնաթիռում տեղերի ընդհանուր քանակը 180 է:

Դեռ տարեսզկբին թուրքական Pegasus և հայկական Flyone Armenia ավիաընկերությունները Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով ոչ կանոնավոր չվերթեր իրականացնելու թույլտվություն էին ստացել երկու երկրների Քաղաքացիական ավիացիայի կոմիտեների կողմից:

Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական ​​հարաբերություններ չի եղել, 90-ականներին եղել են, բայց ոչ կանոնավոր թռիչքներ, և դրանք իրականացվել են միայն թուրքական Atlasjet Airlines ավիաընկերության կողմից։ Վերջին թռիչքը եղել է 2019 թվականի դեկտեմբերին։ Ինչպես փոխանցում է Ազատություն Ռադիոկայանի հայաստանյան կայքէջը, ավիահաղորդակցությունն ընդհատվել էր թուրքական Atlasjet ավիաընկերության սնանկացման պատճառով:

FlyOne Armenia-ի չվերթները կլինեն շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և երեքշաբթի օրերին։ Ապրիլից նախատեսվում է թռիչքների թիվը հասցնել շաբաթական երեք անգամի՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին: Չնայած այն հանգամանքին, որ չվերթների թույլտվությունը տրված էր, ըստ FlyOne Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանի մինչև ձմեռային սեզոնի ավարտը, այսինքն՝ մինչև մարտի վերջ, բայց ընկերությունը պլանավորում է ավելացնել չվերթների թիվը ապրիլ ամսին։ Իսկ Pegasus Airlines-ն ունի երկու չվերթ նախատեսված փետրվարի 2-ին և 5-ին, բայց փետրվարի 7-ից մարտի 27-ը ավիաընկերությունը կիրականացնի շաբաթական երեք չվերթ՝ երկուշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին:

Ինչպես նշված FLYONE ընկերության կայքէջում, Երևան-Ստամբուլ չվերթները կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Ստամբուլ» միջազգային օդանավակայան, յուրաքանչյուրի համար սկսած 39 եվրոյից կամ FLYONE CLUB-ի անդամների համար՝ 34 եվրոյից։ Սակայն FLYONE ընկերության կայքէջում մինչև թռիչքը տոմս կարելի էր ամրագրել, միակողմանի տոմսի արժեքը կազմում էր 90 եվրո, իսկ փետրվարի 4-ի համար կկազմի՝ 64 եվրո։ Այս արժեքն առանց ուղեբեռի արժեքն է, իսկ ուղեբեռով 110-140 եվրո։ Թռիչքի ժամանակը երկու ժամ է:

Yerevan-Istambul

Ընկերության մասին

FLYONE ARMENIA-ն (www.flyone.am) հիմնադրվել է 2021 թվականին։ Հոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն FLYONE ARMENIA-ին տրամադրել է օդանավ շահագործողի վկայական: Ընկերությունը ստացել է IATA 3F երկնիշ և ICAO FIE եռանիշ ծածկագրերը:


Գայանե Ակոջյան