Հայաստանում հունվարի 26-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 353 731-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1 931-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Մահվան 1 դեպք է գրանցվել, կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8 033 դեպք կա, այլ պատճառով՝ 1 525։
Ապաքինվել է ևս 147 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 334 696 է։ Փաստացի բուժվողների թիվը 11 408 է։
Ընդհանուր առմամբ 2 692 959 թեստ է արվել, մեկ օրում` 7 721։