Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ «այս պահի դրությամբ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով հայկական կողմի զոհերի թիվը 135 է»:
«Ցավոք, այս թիվը վերջնական չէ: Ունենք բազմաթիվ վիրավորներ»,- կառավարության նիստին ասել է Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ, ներկայացնելով օպերատիվ իրավիճակը, ասել է, որ սահմանին հարաբերական հանգիստ է:
«Գիշերվա ընթացքում հրադադարի ռեժիմը, ըստ էության, պահպանվել է: Զինված ուժերը կատարում են իրենց առջեւ դրված խնդիրը»,- ասել է Սուրեն Պապիկյանը: