Վրաստանի կրթության և գիտության նախարարության հրապարակած տեղեկության համաձայն՝ դպրոցներում աշակերտների ծնողներին հնարավորություն է տրվում ընտրություն կատարել գարնանային կիսամյակի հեռավար և առկա ուսուցման ձևերի միջև:
Հեռավար ուսուցում ցանկացողները պետք է նախօրոք գրանցվեն Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի կողմից ստեղծված կայքում` //online.emis.ge
Հայտը հնարավոր է լրացնել/չեղարկել ամեն հինգշաբթի ժամը 00:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում:
Նշենք, որ նրանք, ովքեր աշնանային կիսամյակում ընտրել են հեռավար ուսուցման ձևաչափը և չեղարկել են, վերագրանցումը պարտադիր չէ։ Վրաստանի բոլոր հանրակրթական դպրոցների աշակերտները կկարողանան ընտրել հեռավար ուսուցման ձևաչափը։ Բացի այդ, այն ուսուցիչները, ովքեր ստիպված կլինեն լրացուցիչ հեռավար պարապմունքներ անցկացնել, կշարունակեն ստանալ համապատասխան հավելավճար։
Հիշեցնենք, որ ուսուցման գործընթացը կշարունակվի դասասենյակներում հունվարի 17-ին՝ հանրապետության ողջ տարածքում առողջապահության նախարարության կողմից սահմանված համապատասխան կանոնակարգով։
Տեսանյութ այն մասին, թե ինչպես է պետք գրանցվել