Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի Պետդումա է ներկայացրել «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» հիմնական օրենքի նախագիծը։ Տեքստը հրապարակվել է Դումայի էլեկտրոնային տվյալների բազայում։

«Օրինագծում պահպանվում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության ինստիտուտի ըմբռնման հայեցակարգային մոտեցումը՝ որպես կայուն իրավական կապ մարդու և պետության միջև, որն արտահայտվում է դրանց փոխադարձ իրավունքների և պարտականությունների համադրմամբ:

Օրինագծի դրույթներն ուղղված են ՌԴ քաղաքացիություն տրամադրելուն այն անձանց, որոնք բնակվում են ՌԴ-ում, կարող են ներառվել սոցիալական դրական կապերի համակարգում և դառնալ ռուսական հասարակության լիարժեք անդամ»,- ըստ «ՏԱՍՍ»-ի ասվում է մեկնաբանության մեջ:

Օրինագծի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունը «միատեսակ է և հավասար՝ անկախ դրա ձեռքբերման հիմքերից», քաղաքացին չի կարող զրկվել ՌԴ քաղաքացիությունից կամ այն ​​փոխելու իրավունքից։

Արտատպված է Panorama.am կայքից