Շոթա Ռուսթավելիի անվան Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժեշտ է տվել իր հայ գործընկեր Նիկոլ Փաշինյանին։
Աշխատանքային այցի շրջանակում Վրաստանի և Հայաստանի վարչապետների նախագահությամբ տեղի է ունեցել միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում ստորագրվել է արձանագրություն։
Վրացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո թվիթերյան իր էջում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է, որ Հայաստանը ձգտում է ընդլայնել համագործակցությունը Վրաստանի հետ՝ բոլոր ոլորտներում։
«Հայաստանը բարձր է գնահատում Հայաստանի և Վրաստանի պետական տարբեր գերատեսչությունների սերտ համագործակցությունը և ձգտում է ընդլայնել երկու ժողովուրդների՝ դարավոր բարեկամության և ռազմավարական կապերի հիման վրա առկա համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ էներգետիկա, տեխնոլոգիա, զբոսաշրջություն և գյուղատնտեսություն»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։