Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանն այսօր՝ դեկտեմբերի 20-ին, պատվաստվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի «բուստերային» դեղաչափով։

Ախալքալաքում, որտեղ շատերի համար կորոնավիրուսի դեմ պատվաստումն անընդունելի է, այդուհանդերձ, ըստ Ախալքալաքի հիվանդանոցի, մոտ 15 մարդ պատվաստվել է «բուստերային» (երրորդ) դեղաչափով, որոնց թվում կա հիվանդանոցի 4 բուժաշխատող։ Հիմնականում «բուստերային» դեղաչափով պատվաստվածներից շատերը նախընտրում են Pfizer պատվաստանյութը, նրանց թվում է Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը։

«Ես ինձ շատ լավ եմ զգում: Դա իմ որոշումը չէր, երբ կարդում եմ որոշ լրատվամիջոցների, որոնք խորհուրդ էին տալիս, որ Pfizer-ի «բուստերային» դեղաչափով պատվաստվելը լավ է: Ասում էին, որ Pfizer-ը ճիշտ ընտրություն է: Սակրեբուլոյի մյուս անդամները նույնպես ցանկանում են ստանալ բուստերային դոզան, բայց պատվաստման ժամանակը դեռ չի եկել, մնացածի ժամկետը 15 օրից է»,- ասում է Նաիրի Իրիցյանը։