4 տարի է ինչ շտապօգնության ավտոմեքենան կանգնած է Ախալքալաքի հիվանդանոցի բակում և չի օգտագործվում, քանի որ անհրաժեշտ են մասնագիտացված բժիշկներ, և ևս երկու նման շտապօգնության ավտոմեքենա:
Վաղինակ Պողոսյանը Վաչիան գյուղից, 2012 թ.-ին Ախալքալաքի հիվանդանոցին նվիրեց շտապօգնության ավտոմեքենա, սակայն արդեն 4 տարի է շտապօգնության մեքենան կանգնած է Ախալքալաքի հիվանդանոցում, այն ժամանակ, երբ ինչքան հաճախ է մարդու կյանքը կախված լինում այն բանից, երբ կժամանի շտապօգնության ավտոմեքենան Թբիլիսիից:
Շտապ Օգնության ծառայության մեջ ներառելու համար շտապօգնության ավտոմեքենայի ծառայությունները, ըստ Ախալքալաքի հիվանդանոցի մենեջեր` Ալեքսանդր Թորոյանի, անհրաժեշտ է, որ հիվանդանոցը ունենա տարածաշրջանային կարգավիճակ, որ արդեն Ախալքալաքի հիվանդանոցի ցանցը, առնվազն 3 վերակենդանացման բաժնի բժիշկ և առնվազն 3 շտապօգնության ավտոմեքենա:
«Կա Առողջապահության նախարարի հրամանը, որ առնվազն պետք է 2-ից ավելի շտապօգնության ավտոմեքենա, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի միմյանց փոխարինել: Մենք ունենք երկու մասնագիտացված բժիշկ, մեկը Նինոծմինդայից է, մեկը Ախալքալաքից: Մենք այժմ զբաղված ենք երրորդ բժշկի որոնմամբ՝ ապահովելու համար այս ծառայությունը», – ասում է նա:
Ալեքսանդր Թորոյանը կարծում է, որ միանգամայն հնարավոր է, որ շտապօգնության ավտոմեքենան շուտով սկսեն օգտագործել, եթե «Բլեք սի գրուպ» ընկերությունը (խմբ. ընկերությունը, որին պատկանում է Ախալքալաքի շրջանային հիվանդանոցը), գնի ևս երկու շտապօգնության ավտոմեքենա:
Քրիստինե Մարաբյան