Հայաստանում դեկտեմբերի 5-ին կատարվել է 3 308 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 95 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 778 հիվանդ, գրանցվել է մահվան 9 դեպք: Մահացածներից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, ՀՀ-ում դեկտեմբերի 6-ին ժամը 11։00-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 340 818 դեպք, որոնցից 321 884 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 9 787 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7 691 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1 456 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9 147 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 405 279 թեստավորում: