Նոյեմբերի 15-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 820 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 6 017 մարդ, մահացել է 82 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 785 911, այստեղից ապաքինվել է 722 399 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 11 057:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 20 166 փորձարկում, այդ թվում 12 569-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 7 597-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 9.03% է, վերջին 14 օրվանը՝ 9.97%, վերջին 7 օրվանը՝ 9.52%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 048 393 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 1 874 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 51 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6 847 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 191 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: