Հայաստանում հոկտեմբերի 28-ին կատարվել է 18 141 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 096 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 1 258 հիվանդ, գրանցվել է մահվան 51 դեպք: Նրանցից 8-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, հոկտեմբերի 29-ին ժամը 11:00-ի դրությամբ, ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 304 546 դեպք, որոնցից 265 936-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 31 090 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6 232 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1 288 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 7 520 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 066 269 թեստավորում: