Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Զվիադ Գաբիսոնիան հանդիպել է Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի հետ։
Կողմերը քննարկել են երկու երկրների միջև կրթության, գիտության և երիտասարդության ոլորտներում ռազմավարական համագործակցության խորացման և համատեղ նախաձեռնությունների մշակման հեռանկարները։
Նախարարի տեղակալը ՀՀ դեսպանին ներկայացրել է բարձրագույն կրթության բարեփոխումների հիմնական ուղղությունները և ներկայումս իրականացվող նորարարությունները։
Դեսպանը ընդգծել է Վրաստանի և Հայաստանի միջև 2023 թվականին ստորագրված համաձայնագրի և դրա շրջանակներում նախատեսված միջոցառումների ակտիվ իրականացման կարևորությունը, այդ թվում՝ բարձրագույն կրթության ոլորտում ուսանողների փոխանակման ծրագրերի խթանումը և որակավորման բարձրացման համատեղ ծրագրերի մշակումը։
Հանդիպման ավարտին կողմերը հայտնել են ակտիվ համագործակցությունը շարունակելու իրենց պատրաստակամությունը և ուրվագծել ապագա գործընկերության հեռանկարները։
Տեղեկությունը տարածում է ԿԳ Fcebook-յան էջը:



