Հոկտեմբերի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 934 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 262,631-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան 22 դեպք է գրանցվել, 20-ը՝ կորոնավիրուսից և մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5 339 դեպք կա, այլ պատճառով՝ 1 211:
Ապաքինվել է ևս 728 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 242 569 է։
Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 13 512 է։
Սեպտեմբերի 30-ին կատարվել է 11 385 թեստավորում, ընդհանուր առմամբ 1 724 070 թեստ է արվել։