Այսօրվա դրությամբ, 2016 թ.-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար դիմել են 25 կուսակցություններ:
Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար կուսակցության գրանցումը, որոնք կանցկացվեն այս տարվա հոկտեմբերի 8-ին ԿԸՀ-ը (Կենտրոնական ընտրական հանձնաժողով) սկսել է ապրիլի 1-ից:
Դիմումներ ներկայացրել են հետևյալ կուսակցութունները` «Ժողովրդական իշխանությունը», «Լեյբորիստական կուսակցությունը», «Հայրենասերների դաշինքը», «Ժողովրդավարական շարժում – Միասնական Վրաստանը», «Վրաստանի կոմունիստական կուսակցությունը», «Սոցիալիստական կուսակցությունը», «Եվրոպական դեմոկրատները», «Մերաբ Կոստավայի Ընկերությունը» և այլ կուսակցություններ: Դեռ դիմումներ չեն ներկայացրել իշխող կուսակցություն` «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստանը», «Հանրապետական կուսակցությունը», «Մեր Վրաստանը- ազատ դեմոկրատները», նախկին իշխող և այժմ խոշորագույն ընդդիմադիր կուսակցություն` «Միացյալ ազգային շարժումը» և «Պետությունը ժողովրդի համար» կուսակցությունը:
Կուսակցությունները, որոնք ունեն ներկայացուցիչներ խորհրդարանում, կարող են դիմել գրանցման համար ընտրությունների օրից 57 օր առաջ, իսկ մնացածը` մինչ օգոստոսի 1-ը: ԿԸՀ-ն պարտավոր է ավարտել բոլոր կուսակցությունների գրանցումը ընտրություններից 30 օր առաջ և հրապարակել վերջնական ցուցակը իր կայքում: Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում կկայանան հոկտեմբերի 8-ին, նախընտրական քարոզարշավը պաշտոնապես կսկսվի վաղը, հունիսի 8-ին: