Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) ձերբակալել է յոթ քաղաքացու` պատվաստման փաստաթուղթ կեղծելու մեղադրանքով: Պետական անվտանգության ծառայության տվյալներով, չորս ձերբակալվածները պատրաստել են Pfizer-ով պատվաստման կեղծ վկայական, մյուս երեքը պատրաստել են Sinopharm-ով պատվաստման վկայական:
Հետաքննության տվյալների համաձայն՝ նշված անձանցից 4-ը պատրաստել և փոխանցել են Covid-19-ի դեմ պատվաստման մասին կեղծ փաստաթուղթ՝ 350 եվրոյի դիմաց, երեք անձինք՝ Վրաստանի քաղաքացուն փոխանցել են պատվաստման կեղծ վկայականներ՝ 400 լարի գումարի դիմաց:
«Ձերբակալման պահին Sinopharm-ով պատվաստումը հաստատող կեղծ փաստաթուղթն առգրավվել է», – ասվում է ՊԱԾ-ի հայտարարության մեջ:
Գերատեսչության տվյալներով՝ հետաքննությունն ընթանում է Վրաստանի ՔՕ 362-րդ հոդվածի առաջին մասով: Գործը հետաքննում է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության Հակակոռուպցիոն գործակալությունը: