Օգոստոսի 2-ից 20-ը ժամանակահատվածում «Վրացական երազանք»-ին նվիրաբերվել է մոտ 4 մլն լարի (մոտավորապես 1 282 051 դոլար ներկայիս փոխարժեքով):
Տեղեկատվությունը հրապարակվել է «Transparency International Georgia» ոչ կառավարական կազմակերպության կողմից ստեղծած հատուկ կայքում:
Հաղորդվում է, որ իշխող կուսակցության դոնորների թվում կան ինչպես անհատներ, այնպես էլ ընկերություններ:
ՀԿ-ից հայտնում են, որ 2021 թվականին «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը դոնորներից ընդհանուր առմամբ ստացել է 7 392 985 լարի (ներկայիս փոխարժեքով մոտավորապես 2 369 546 ԱՄՆ դոլար):