Մինչեւ 2024 թվականը արտահերթ ընտրություններ չեն լինի, – ասել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:
Նա հայտարարել է, որ Շառլ Միշելի պայմանագիրը չեղյալ է հայտարարվել, և որ նման պայմանագիր այլևս երբեք չի ստորագրվի:
«Պայմանագիրը չեղյալ է հայտարարվել, մենք բազմիցս ասել ենք, որ ապագայում երբեք նման պայմանագիր չենք ստորագրի: Այստեղ խոսվում էր սահմանադրական շրջանակներից ժամանակավորապես դուրս գալու մասին, երկրորդ անգամ դա երբեք չի կրկնվի: Մենք դրա համար պատասխանատու ենք», – հայտարարել է Կոբախիձեն: