Ախալքալաքի մունիցիպալիտետում սկսվել է կենտրոնական Թավիսուփլեբա փողոցի շենքերի արտաքին մասերի և կենտրոնի հարակից հատվածների վերականգնումը, որն իրականացնում է Վրաստանի Ենթակառուցվածքների նախարարությունը, Ախալքալաքի շրջանի և զբոսաշրջության զարգացման նպատակով: Այս տարի կվերանորոգվեն 4 շենքի ճակատային մասերը եւ քաղաքապետարանի դիմացի պուրակը: Մշակույթի տան ճակատային մասի վերականգնումը հետաձգվել է:
“Նորացված մունիցիպալիտետներ” ծրագրի շրջանակներում սկսվել են Ախալքալաքի Մեսրոպ Մաշտոց հրապարակի հարակից շենքերի ճակատային մասերի վերականգնումը: Աշխատողները սկսել են վերանորոգել Նկարչական դպրոցի շենքի ճակատային մասը, իսկ մնացած շենքերի և քաղաքապետարանի դիմացի պուրակում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ: Մյուս մասնավոր տները նույնպես մեկ ամսվա ընթացքում կվերանորոգվեն: Գեղարվեստի դպրոցի շենքի պատերը մեկուսացվել են դրսի կողմից, հիմա արդեն երեսապատման աշխատանքներն են ընթանում:
Մշակույթի տան ճակատային մասի վերականգնումը հետաձգվել է, քանի որ շինարարական ընկերության աշխատակիցները հայտնեցին, որ աշխատանքը ծավալուն է, և հնարավոր է, որ մինչև ցրտերն ընկնելը նրանք չհասցնեն այն ավարտել, ուստի այս աշխատանքները հետաձգվել են վերականգնման երկրորդ փուլ` մինչև 2022 թվականի գարունը: Այս տարի կավարտվեն մասնավոր տների ճակատային մասերի եւ պուրակի վերանորոգումը:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարությունն Ախալքալաքում զբոսաշրջությունն և այս շրջանը զարգացնելու նպատակով, վերականգնում է կենտրոնական փողոցը և կենտրոնական հրապարակը: Նախարարությունը, քննարկման համար, տեղական ինքնակառավարման մարմիններին է ներկայացրել հրապարակի վերականգնման 4 տարբերակ: Վերականգնման երկու տարբերակները նախատեսում են օղակաձեւ հատում՝ առանց Մեսրոպ Մաշտոցի հուշարձանի: Այս տարբերակները նախատեսում են հուշարձանի տեղափոխումը Ախալքալաքի քաղաքապետարանի շենքի դիմացի հրապարակ: Մյուս տարբերակն էլ նախատեսում է հուշարձանի տեղափոխումը օղակաձեւ հատման կենտրոն, իսկ չորրորդ տարբերակը օղակաձեւ ճանապարհը նախատեսում է հուշարձանի հարևանությամբ: Այս տարբերակները քննարկվել են տեղական իշխանությունների կողմից, սակայն վերջնական որոշում դեռ կայացված չէ: Թեեւ քննարկումների արդյունքում նրանք կանգ են առել այն կարծիքի վրա, որ հուշարձանը հրապարակից չեն հեռացնի: Օղակաձև անցումի քննարկման սկզբից Ախալքալաքի բնակիչները հաճախ մտահոգություն են հայտնում, որ հուշարձանը չպետք է տեղափոխվի հրապարակից:
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի խոսքով, իրենք դեռ գրավոր չեն պատասխանել, բայց բանավոր կարգով համաձայնության են եկել, որ հուշարձանն այնուամենայնիվ կտեղափոխվի հրապարակի կենտրոնական մաս: