նորություններ 5 Հունիսի, 2026 • Վրաստանում ձերբակալվել են Չինաստանի, Ռուսաստանի, Թաիլանդի, Թուրքիայի քաղաքացիներ…

Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները երկրի ողջ տարածքում իրականացրել են ներգաղթի վերահսկողության հատուկ միջոցառումներ։ ՆԳՆ-ի տվյալներով՝ համալիր միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 42 անօրինական ներգաղթյալ, այդ թվում՝ Ուզբեկստանի, Բանգլադեշի, Թուրքմենստանի, Ուգանդայի, Քենիայի, Նիգերիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Թաիլանդի, Թուրքիայի և Եմենի քաղաքացիներ։

«Ներգաղթի վերահսկողության հատուկ միջոցառումների շրջանակներում դեպարտամենտի աշխատակիցները ստուգել են տարբեր նշանակության կոնկրետ վայրեր և օբյեկտներ, որոնց նպատակն էր Վրաստանում առանց օրինական հիմքի գտնվող օտարերկրյա քաղաքացիների նույնականացումը։ Պարզվել է, որ ձերբակալված անձինք երկրում են գտնվել «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Վրաստանի օրենքով սահմանված պահանջների խախտմամբ։

Կալանավորված անձինք ներկայումս տեղակայված են Միգրացիայի դեպարտամենտի ժամանակավոր բնակության կենտրոնում։ Տեղեկատվության մեջ նշվում է, որ ձեռնարկվում են համապատասխան ընթացակարգեր նրանց երկրից վտարելու համար», – ասվում է հաղորդագրության մեջ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝