Ուղևորահոսքի աճի պատճառով «Վրացական երկաթուղիներ»-ը հունիսի 16-ից ավելացնում է Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի երթուղու չվերթները։
«Վրացական երկաթուղիներ»-ի տվյալներով՝ հունիսի 16-ից մինչև սեպտեմբերի 30-ը լրացուցիչ չվերթներ կիրականացվեն հետևյալ ժամանակացույցով.
Թբիլիսիից Բաթումի կմեկնի ժամը 00:30-ին և Բաթումի կժամանի ժամը 05:42-ին, իսկ Բաթումից Թբիլիսի՝ ժամը 00:35-ին և մայրաքաղաք կժամանի ժամը 05:34-ին։
Նրանց տվյալներով՝ հունիսի 16-ից մինչև հոկտեմբերի 9-ը գնացքները կգործեն.
Թբիլիսիից Բաթումի՝ ժամը 10:10-ին, իսկ Բաթումից Թբիլիսի՝ ժամը 18:30-ին։
Տոմսերը կարելի է ձեռք բերել՝ iOS և Android օպերացիոն համակարգերում գտնվող կայքի և հավելվածի միջոցով, ինչպես նաև «Վրացական երկաթուղիներ»-ի տոմսարկղերում և «Վրացական երկաթուղիներ»-ի գործընկեր ընկերությունների միջոցով։



