Օդերևույթաբաններն այսօր կանխատեսում են Վրաստանի ամբողջ տարածքում եղանակի վատթարացում: Նրանց խոսքով, հունվարի 13-ին օդի ջերմաստիճանը կնվազի ամբողջ Վրաստանում:
«Վրաստանում այսօր պահպանվելու է անկայուն եղանակ: Մասնավորապես, Վրաստանի ամբողջ տարածքում անձրև, իսկ լեռնային շրջաններում ձյուն է տեղալու: Բարձրալեռ շրջաններում սպասվում է փոթորիկ: Քամու արագությունը կլինի 10-15 մ/վ հնարավոր է հասնի նաև 17-22 մ/վրկ»,- ասել է Շրջակա միջավայրի ազգային գործակալության ծառայող Նոնա Էլիսաշվիլին:
Ըստ նրա, արևմտյան Վրաստանում ջերմաստիճանը կլինի 4-9 աստիճան, լեռներում` 0,5 աստիճան և բարձրալեռ շրջաններում` 0,5 աստիճան:
Օդերևույթաբանները գտնում են, որ հնարավոր է նման իրավիճակը ծովում առաջացնի 2-3 աստիճանի փոթորիկ:
Ինչ վերաբերում է արևելյան Վրաստանին, ապա այստեղ որոշ շրջաններում տեղումներ են սպասվում, լեռներում և բարձրալեռ շրջաններում սպասվում է ձյուն:
Ըստ օդերևույթաբանների, հունվարի 14-ից սպասվում է եղանակի պարզեցում և առանց տեղումների եղանակ: Սպասվում է նաև օդի ջերմաստիճանի ավելացում մի քանի աստիճանով: