Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 250-ով՝ հասնելով 228 632-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 5 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 162-ով և հասել 218 958-ի:
Իրականացվել է 6 527 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 299 599-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 584-ի:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 115 է:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 3 975 մարդ։