Ընդհանուր իրադրությունը մեծ ուշադրություն է պահանջում, նոր դեպքերի օրական քանակը շատ մեծ է, համապատասխանաբար, մեծ է նաև այսպես կոչված կովիդ-հիվանդների թիվը, – լրագրողներին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ծերցվաձեն:
Միևնույն ժամանակ, Ցերցվաձեն բացառում է ևս մեկ «լոկդաունի» մասին հայտարարությունը, քանի որ, նրա խոսքով, առողջապահության ոլորտը կդիմանա սպասվող աճին և ճնշմանը:
«Բացառում եմ «լոկդաունի» վերադարձը և խիստ սահմանափակումներն առաջիկա օրերին։ Անձամբ ես դրան չեմ աջակցում, և որքան գիտեմ, և կառավարությունը չի աջակցում: Բացվել է բիզնեսը, մարդիկ վերադարձել են նորմալ կյանքի։ Եթե մենք այդ մեծ թիվը պահենք, կկարողանանք ապահովել բոլոր հիվանդների խնամքը։
Աճ ակնկալում ենք, և անհրաժեշտ է պահպանել այն նորմատիվները, որոնք մենք ունենք հիմա: Դիմակ կրելը փակ տարածքում և մարդկանց կուտակման վայրերում, ինչպես նաև սահմանի վերահսկողության խստացումը: Այսօր իրավիճակը կրիտիկական չէ, մենք հաջողությամբ կբուժենք։ Մենք ունենք ռեսուրս, որպեսզի հաջողությամբ դիմանանք այսօրվա իրականությանը, և նույնիսկ մի քիչ ավելի շատ», – հայտարարել է Թենգիզ Ցերցվաձեն: