Իրարանցում Վրաստանի խորհրդարանում: Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները, մեդիամենեջերները և ակտիվիստները մտել են նիստերի դահլիճ, որից հետո տեղի է ունեցել բանավոր և ֆիզիկական բախում` նրանց և «Վրացական երազանքի» պատգամավորների միջև։ Այս մասին հայտնում է TV Formula-ն:
Նիստը դեռ չի սկսվել: «Վրացական երազանքի» նախագահը, ով այնտեղ է, պաշտպանվում է թիկնապահների կողմից:
Վրաստանի և ԵՄ-ի դրոշները կախվել էին խորհրդարանի նախագահի աթոռի մոտ: Ամբիոնը զբաղեցնում են ընդդիմադիրները, այդ թվում՝ Խատիա Դեկանոիձեն, Թինա Բոկուչավան, Անա Նացվլիշվիլին, Թակո Չարկվիանին և այլք: Նրանք պնդում են, որ թույլ չեն տա խորհրդարանի նախագահին սկսել նիստը:
Թիկնապահները փորձում են դահլիճից դուրս հանել ակտիվիստներին և իշխանությունների հակառակորդ ընդդիմախոսներին: