Այսօր՝ հուլիսի 11-ին, ամբողջ Վրաստանը ապշահարվեց հուլիսի 5-ին տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ծեծի ենթարկված «Պիրվելի» հեռուստաօպերատորի մահվան լուրով:

Մեր թիմը ցավակցում է լրագրողի ընտանիքին և հարազատներին ու համերաշխություն հայտնում լրագրողական համայնքին:

Մենք Լեքսո Լաշքարավայի մահը համարում ենք սպանություն և կառավարությունից պահանջում ենք ապահովել լրագրողների պաշտպանության համակարգ:

Հիշեցնենք, որ Լեքսո Լաշքարավային այսօր առավոտյան գտել են մահացած՝ իր իսկ բնակարանում: Վեց օր առաջ, հերթապահություն իրականացնելիս, ԼԳԲՏ համայնքի հակառակորդները դաժան ծեծի էին ենթարկել նրան: Օպերատորը դեմքի կոտրվածքներ է ստացել և շտապ վիրահատության կարիք է առաջացել: Վերջին օրերը նա տանը էր: Նախորդ օրը Լաշքարավան հյուրընկալվել էր «Պիրվելի» հեռուստաընկերության ցերեկային շոուներից մեկի եթերում, որտեղ նա վերհիշել էր հուլիսի 5-ի իրադարձությունները:

Մահվան ենթադրյալ պատճառը վնասվածքի պատճառով առաջացած թրոմբոէմբոլիան է:

Ներքին գործերի նախարարությունը հետաքննում է Լաշքարավայի մահվան փաստը Վրաստանի ՔՕ 115-րդ հոդվածով՝ «ինքնասպանության հասցնել»: Գործի շրջանակներում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Քննիչները ընտանիքին խնդրել են ներգրավել անկախ փորձագետի:

Հուլիսի 5-ին, Թբիլիսիում, արձանագրվել էին արմատականների կողմից լրագրողների վրա հարձակման տասնյակ փաստեր, որոնք դժգոհ էին ի աջակցություն ԼԳԲՏ համայնքի պլանավորված «Արժանապատվության երթ» ակցիայից: Նրանց գործողություններից տուժել են լրատվամիջոցների ավելի քան 50 աշխատակիցներ, այդ թվում` օպերատորներ, լրագրողներ, լուսանկարիչներ: