Հայաստանում երեկ կատարվել է 5 553 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 150 նոր դեպք: Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ երեկ առողջացել է 97 քաղաքացի, գրանցվել է մահվան ևս 2 դեպք:

Հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 226 285 դեպք, որոնցից 217 587-ն` առողջացած, 4542-ը` մահվան ելքով: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 230 065 թեստավորում:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 106 է:

COVID-19-ից այս պահին փաստացի բուժում է ստանում 3 050 պացիենտ: