Երեք նորածիններին, որոնցից մեկի մոտ առաջնային սպեցիֆիկ PCR ուսումնասիրությամբ հաստատվել էր կորոնավիրուսի այսպես կոչված «հնդկական շտամը», իսկ երկրորդի մոտ՝ «բրիտանականը», դեռևս ծանր վիճակում են գտնվում: Այս մասին հայտնել է Ցիցիշվիլիի անվան մանկական կլինիկայի բժշկական տնօրեն Մայա Չխաիձեն: Ինչ վերաբերում է երրորդ երեխային, նրա վիճակը կայուն ծանր է, չնայած ներկայումս նրա հետազոտությունները չեն տարվում:

Մայա Չխաիձեի խոսքով՝ երեխան, ում մոտ «հնդկական» շտամ է հաստատվել, հիվանդանոց է բերվել օկուպացված Աբխազիայից:

«Բոլոր երեքի առողջական վիճակը կայուն ծանր է, նրանք դեռ շարունակում են միացված մնալ ԹԱՕ սարքին: Երեխային, որի մոտ առաջնային սպեցիֆիկ PCR ուսումնասիրությամբ հաստատվել էր «հնդկական շտամը», տեղափոխել էին մեր հիվանդանոց օկուպացված Աբխազիայից, նա գտնվում էր Սուխումիի կլինիկայում և տեղափոխվել է այնտեղից», – հայտնել է Չխաիձեն:

Վերջնական պատասխան ստանալու համար երկու երեխաներն էլ ստուգվում են: Նրանց հետազոտության արդյունքները հայտնի կդառնան մոտ ապագայում:

Կարդացեք նաև՝ Կորոնավիրուսով վարակված երեք երեխաները Թբիլիսիում միացված են ԹԱՕ սարքին