Իմունականխարգելման տեխնիկական խորհրդատուների ազգային խմբի ղեկավար, պրոֆեսոր Իվանե Չխաիձեի խոսքով՝ երեխաների մոտ կորոնավիրուսի «հնդկական շտամի» տարածումն ավելի մեծ է, քան վիրուսի մյուս ենթատեսակներինը:

Նրա խոսքով, մինչ մեկ տարեկան երեք վարակված երեխաները գտնվում են Ցիցիշվիլիի անվան նոր մանկական կլինիկայում և միացված են թոքերի արհեստական օդափոխության(ԹԱՕ) սարքերին:

«Կորոնավիրուսի հնդկական շտամն ավելի շատ վարակում է ավելի երիտասարդ բնակչությանը: Երեխաների մոտ վիրուսի այս ենթատեսակն ավելի տարածված է, քան «ալֆա» և «չինական» շտամերը: Սրա հետևում թաքնված է ավելի մեծ ռիսկ: Երեխաների հոսպիտալացման ռիսկը, նրանց վիճակի վատթարացումը: Վրաստանի առաջատար կլինիկաներից մեկում՝ Ցիցիշվիլիի անվան նոր մանկական կլինիկայում, որը զբաղվում է կորոնավիրուսով վարակված երեխաներին ընդունելով, արդեն վերակենդանացման բաժանմունքում մինչ մեկ տարեկան երեք բուժառու կա, որոնք միացված են ԹԱՕ սարքին: Նրանց առողջական վիճակը ծանր է: Կորոնավիրուսի երկրորդ ալիքի ժամանակ հիվանդության նման ծանրություն չէր գրանցվել», – հայտարարել է Իվանե Չխաիձեն:

Ինչ վերաբերում է երեխաների մոտ ուղեկցող հիվանդությունների առկայության հարցին, Չխաիձեի խոսքով, վիրուսի «դելտա շտամի» դեպքում ուղեկցող հիվանդությունները նշանակություն չունեն: