«Ան-26» ինքնաթիռը, որը Պետրոպավլովսկ-Կամչատկայից ուղևորվում էր դեպի Պալանա շրջան, նշանակված ժամին կապի դուրս չի եկել, ինքնաթիռում եղել է 28 մարդ: Լրատվամիջոցները գրում են, որ ինքնաթիռը կարող էր վայրէջքի ժամանակ ջարդուխուրդ լինել: Իրականացվում են ցամաքային և ծովային որոնումներ:

«Հուլիսի 6-ին Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների ծառայության Կամչատկայի երկրամասի շտաբի ճգնաժամային կառավարման կենտրոնի գործառնական հերթափոխը տեղեկություն է ստացել այն մասին, որ Ան-26 ինքնաթիռը, որն իրականացնում էր ուղևորատար չվերթ՝ Պետրոպավլովսկ-Կամչատկա-Պալանա, նշված ժամին կապի դուրս չի եկել», – ՌԻԱ Նովոստիին հայտնել են Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային վարչությունում:

Նախնական տվյալների համաձայն, ինքնաթիռում եղել է 22 ուղևոր, այդ թվում՝ մինչև 12 տարեկան երկու երեխա, և անձնակազմի վեց անդամ: Ուղեւորների թվում է նաև Պալանայի ղեկավար անձը:

Օդանավի անձնակազմը նշանակված ժամին կապի դուրս չի եկել և անհետացել է ռադարներից, հաղորդում է Կամչատկա երկրամասի կառավարության մամուլի ծառայությունը: