«Ախալքալաք 1» և «Ախալքալաք 2» ՀԷԿ-երի կառուցումն ընթացքի մեջ է: Համատեղ ընթանում է սոցիալական նախագծերի իրականացումը, որոնք հիդրոէլեկտրակայանները կառուցող «Աիսի» ընկերությունը պարտավորվել է կատարել երեք գյուղերում: Հնի փոխարեն կառուցվում է նոր ճանապարհահատված: Jnews- ն այցելել է շինհրապարակ:

2019 թվականին բնակչությանը հայտնի դարձավ, որ Ախալքալաքի մունիցիպալիտետում երկու հիդրոէլեկտրակայան է կառուցվելու: Հիդրոէլեկտրակայանները կառուցվում են անմիջապես Դիլիսկա, Կորխ, Օրջա գյուղերի տարածքներում: Այս գյուղերի բնակիչները շինարարությանը իրենց համաձայնությունը տվեցին այն բանից հետո, երբ «Աիսի» ընկերությունը համաձայնվեց այս երեք գյուղերում ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնել:

ges Axalkalaki1

«Ախալքալաք -1» և «Ախալքալաք -2» հիդրոէլեկտրակայանները կառուցում է ամերիկյան ՍՊԸ-ը «Աիսի» ընկերությունն Ամերիկայի, Իսլանդիայի և Վրաստանի համատեղ ներդրումներով: Այս մասին ասվում է ընկերության մեր հարցերի պատասխանում: Երկու հիդրոէլեկտրակայանները միասին զբաղեցնում են 3 հա տարածք: Այդ տարածքում տեղակայված են. 2 ՀԷԿ-ի շենքերը, 2 գլխամասային կառույց (ջրհեղեղման գոտիներով) և 2 ճնշման խողովակաշարի ուղի:

ges axalkalaki4

Ախալքալաքի ՀԷԿ-ի կառուցումն իրենից ներկայացնում է հիդրոէներգետիկ ռեսուրսի ժամանակակից սխեմա: Սա կասկադային տիպի գետային փոքր հիդրոէլեկտրակայան է: Նախագիծը բաղկացած է երկու ՀԷԿ-երից, տեղադրված նախագծի հզորությունը 9.1 ՄՎտ է, իսկ տարեկան հզորությունը` 50.8 մլն կՎտ/ժ:

Axalkalaki doroga GES

«Բնապահպանական և սոցիալական հիմնախնդիրների պլանավորման և լուծման մեր աշխատանքի սկզբունքները Վրաստանում եվրոպական և արևմտյան առաջատար երկրներում ընդունված պրակտիկայի կիրառումն ու իրականացումն է: Յուրաքանչյուր նախագիծ իրականացնում ենք այս փորձով և մոտեցմամբ: Նախագծերի հետ կապված խմբերում մենք ընտրում ենք հաղորդակցության մոդել, որը հիմնված է երկխոսության և տեղական համայնքների համար շոշափելի օգուտների վրա », – ասվում է ընկերության պատասխանում:

Լայնամասշտաբ աշխատանքները սկսվել են 2021-ի գարնանը, չնայած աշխատանքներն իրականացվել են 2020-ի հոկտեմբերից: Jnews- ը մայիսի վերջին այցելել էր շինհրապարակներ և տեսել, թե ինչ է կատարվում այնտեղ: Շինարարները հրաժարվել էին պատասխանել մեր հարցերին:

ges4

Ըստ ՍՊԸ-ը «Աիսիի», շինարարության վրա աշխատում են «Infra Construction TK Group» ՍՊԸ-ն (Վրաստան), «Էլեկտրոքսելմշենի» ՓԲԸ-ն (Վրաստան) և անհատ ձեռնարկատեր Սերգեյ Չոլախյանը (Վրաստան):

Այս փուլում ընթանում է հիդրոէլեկտրակայանների գլխամասային կառույցի շինարարությունը, ինչպես նաև «Ախալքալաք 1» ճնշման խողովակաշարի տեղադրումը, 35 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցումը և Ախալցիխե-Նինոծմինդա ավտոճանապրհի գծի փոփոխությունը: 65-րդ կմ-ից մինչ 66-րդ ժայռերի միջով անցնող նոր ճանապարհը կփոխարինի հին ճանապարհահատվածին, որը մակարդակով ավելի ցածր է, քան նորը: Շինարարները փոխում են գետի և ճանապարհի ուղղությունը, 1350 մ երկարությամբ հին ճանապարհը կմնա ջրի տակ:

Ամենայն հավանականությամբ, Ախալքալաքի խորհրդանիշ և զբոսաշրջիկների համար Ախալքալաքի այցեքարտի նման մի բան դարձած կամուրջ-վագոնը նույնպես ջրի տակ կհայտնվի, որը տեղակայված է Փարվանա գետի վրա:

ges axalkalaki3

Նոր ճանապարհը 15 մետրով բարձր կլինի հնից: Ճանապարհի շինարարությունն իրականացնում է «Infra Construction TK Group» ՍՊԸ-ն (Վրաստան) շինարարական ընկերությունը:

ges Axalkalaki2

ges7

ges2

Ընկերության տվյալներով, շինարարության վրա աշխատում են 60 տեղացի բնակիչ: Նրանք աշխատում են սոցիալական նախագծերի կառուցման, հիդրոէլեկտրակայանների երկաթբետոնե աշխատանքների, ճնշումային խողովակաշարերի տեղադրման, պահեստների պահպանության, արտադրական բազայում, ինչպես նաև սննդի կազմակերպման ոլորտում:

ՀԷԿ-ի շահագործման հանձնումը նախատեսվում է 2022 թվականի սեպտեմբերին:

gess

Ախալքալաքում 2 նոր ՀԷԿ կկառուցվի

Նոր ՀԷԿ-եր Ախալքալաքում. Բնակիչները համաձայնություն են տվել

Նոր ՀԷԿ-եր Ախալքալաքում. «Աիսի» ընկերությունը պարտավորվում է իրականացնել 9 սոցիալական նախագիծ

ՀԷԿ – ի շինարարները Կորխում մարզադահլիճ և լողավազան են կառուցում