2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի հունիսի 25-ը կենսաթոշակային հիմնադրամին մասնակցողների խնայողությունների արժեքը (առանց կենսաթոշակային վճարների) աճել է 24,3%-ով։ Այս մասին հայտնում է Վրաստանի կենսաթոշակային գործակալությունը:
Հիմնադրամը նշում է բարձր շահութաբերություն՝ չնայած 18.5% գնաճին և լարիի 17.8% արժեզրկմանը։
Կենսաթոշակային գործակալությունը կանխատեսում է, որ Կենսաթոշակային հիմնադրամի եկամտի ներկայիս տարեկան արդյունավետ տոկոսադրույքը 11.1% է, իսկ ընթացիկ տարեկան գնաճը` 7.7%:
Ըստ վերջին տվյալների, այս պահին կենսաթոշակային խնայողությունների ծավալը կազմում է 1,5 միլիարդ լարի (474 միլիոն ԱՄՆ դոլար), վճարումները ստացել է շուրջ 873 մարդ:
Մայիսի 5-ի դրությամբ, կենսաթոշակային խնայողությունների հաշիվներին փոխանցվել է 148 միլիոն լարի (43 միլիոն ԱՄՄ դոլար) շահույթ:
Կուտակային կենսաթոշակային սխեմայի մասնակիցների թիվն օրեցօր աճում է։ Միջին հաշվով դա ամսական կազմում է ավելի քան 10 հազար մարդ:
Կուտակային կենսաթոշակային համակարգում ընդգրկված Վրաստանի քաղաքացիների թիվը, վերջին տվյալների համաձայն, կազմում է՝ 1 159 000:
Այս համակարգը Վրաստանում գործում է 2019 թվականի հունվարի 1-ից և այն պարտադիր բնույթ է կրում:
24 հազար լարիից պակաս անվանական տարեկան եկամտով (մոտ 7,6 հազար դոլար) աշխատավարձի 6%-ը կփոխանցվի քաղաքացու կենսաթոշակային հաշվին, 2%-ը քացաքացին ինքը կվճարի, 2%-ը՝ գործատուն և եւս 2%-ը՝ պետությունը: Տարեկան աշխատավարձի դեպքում, որը տատանվում է 24 հազարից մինչև 60 հազար լարիի սահմաններում (մոտ 19 հազար դոլար), պետությունը կփոխանցի ընդամենը 1%:
Պետությունը մինչ կենսաթոշակի վերադարձը այդ միջոցները ներդնում է Ազգային բանկի վերահսկողության տակ գտնվող տարբեր նախագծերում: Այս գործընթացն իրականացնում է Կենսաթոշակային գործակալության Ներդրումային ծառայությունը: