«Մենք աշխատում ենք մոլերի հետ, որպեսզի մարդկանց զանգվածային կուտակման հանրային վայրերում պատվաստման համար լրացուցիչ սենյակներ ստեղծենք», — հայտարարել է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:

Նրա խոսքով՝ զանգվածային պատվաստումներն սկսելու հետ պատվաստումները հնարավոր կլինի անել շաբաթական յոթ օր, իսկ պատվաստման սենյակները կաշխատեն առնվազն ութ ժամ:

«Այսօր ծրագրին մասնակցում է մինչև 290 բրիգադ, յուրաքանչյուր բրիգադ հնարավորություն ունի օրական 60 պատվաստում իրականացնել: Որոշ բրիգադներ կարողանում են պատվաստումների քանակը օրվա ընթացքում հասցնել 90-ի: Այսօր մենք պայմանավորվել ենք առավելագույն ռեժիմ սահմանելու մասին, ինչը նշանակում է, որ պատվաստումները կիրականացվեն շաբաթական յոթ օր, պատվաստումների համար նախատեսված սենյակները կաշխատեն օրական առնվազն ութ ժամ: Որոշ կլինիկաներ արդեն անցել են երկփուլ աշխատանքային ռեժիմի՝ 12 ժամ։ Դա թույլ կտա քաղաքացիներին պատվաստվել ինչպես աշխատանքային օրերին, այնպես էլ հանգստյան:

Նախատեսվում է նաև բժշկական հիմնարկներից դուրս լրացուցիչ տարածքների բարեկարգում: Մեկ այդպիսի տարածք արդեն գործում է «Հուալինգ» համալիրում: Հիմա աշխատում ենք առևտրային կենտրոնների (մոլերի) հետ՝ մարդկանց մեծ կուտակման վայրերում պատվաստման լրացուցիչ սենյակներ ստեղծելու ուղղությամբ, որտեղ քաղաքացիները կկարողանան պատվաստվել որակյալ բժշկական հսկողության ներքո: Կարծում ենք, որ ակտիվությունը բարձր կլինի: Այդ կլինիկաներից յուրաքանչյուրն ունի ընդլայնման ներուժ՝ այնպես, որպեսզի մենք ամսական առնվազն կես միլիոն պատվաստում ստանանք», — հայտարարել է Թամար Գաբունիան: