Այսօր Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 419 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 307 մարդ, մահացել է 10 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 279 446 դեպք, այստեղից ապաքինվել է 271 585 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 738:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 29 341 փորձարկում, այդ թվում 18 964-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 10 377-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 1.43% է, վերջին 14 օրվանը՝ 1.6%, վերջին 7 օրվանը՝ 1.6%:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 271 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 1 563 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 192 անձ: