Հանրային պաշտպան Նինո Լոմջարիան հաջորդ շաբաթ Վրաստանի խորհրդարանում կներկայացնի 2020 թ.—ի հաշվետվությունը:

Զեկույցն արդեն քննարկվել է Մարդու իրավունքների հանձնաժողովի երեկվա նիստում, որն ավարտվել էր ուշ երեկոյան: Նինո Լոմջարիան պատասխանել է պատգամավորների հարցերին, իսկ պետական ​​կառույցների ներկայացուցիչները արտահայտվել են օմբուդսմենի կողմից ներկայացրած առաջարկությունների մասին:

11-ժամյա հանդիպման ավարտին քննարկմանը ներկա էր միայն Միխեիլ Սարջվելաձեն, որը նախագահում էր հանձնաժողովի նիստը:

«Հաջորդ շաբաթ քննարկումը տեղի կունենա լիագումար նիստում, որտեղ ամբողջ պատգամավորական կորպուսը կկարողանա հարցեր հղել: Կարծում եմ, որ սա հետաքրքիր քննարկում կլինի, քանի որ զեկույցն ընդգրկում է բոլոր ընթացիկ խնդիրները, այդ թվում` քաղաքական, որոնք տեղի են ունեցել վերջին մեկ տարվա ընթացքում», – ասել է Լոմջարիան: