ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովում աջակցություն են հայտնել Վրաստանում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև ընդգծել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության ձգտումները: Երեկ Բրյուսելում տեղի ունեցավ ԵՄ ղեկավարության գագաթնաժողովը, որին մասնակցում էր ԵԽ նախագահ Շառլ Միշելը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:

Երեք առաջնորդները Բրյուսելում բանակցություններ են անցկացրել, որոնց հիմնական թեմաներն էին` համավարակի դեմ պայքարը, կլիմայական փոփոխությունները, առևտրա-տեխնոլոգիական համագործակցությունը, ինչպես նաև ժողովրդավարության պաշտպանությունը աշխարհում:

Ամերիկայի նախագահը 2014 թվականից ի վեր նման գագաթնաժողովի մասնակցել է առաջին անգամ: Դոնալդ Թրամփը նման գագաթնաժողովների չի մասնակցել:

Հունիսի 14-ին Բրյուսելում տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որին մասնակցեց նաեւ Ջո Բայդենը:

ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության 28-րդ հոդվածում ասվում է. «Մենք մտադիր ենք աջակցել ԵՄ արևելյան գործընկերների ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև աջակցել Ուկրաինայում, Վրաստանում և Մոլդովայում բարեփոխումների ճանապարհին: Մենք վճռական ենք Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության, կայունության և ամրության հասնելու համար»:

Վրաստանը հիշատակված է նաև 27-րդ պարբերությունում, որը վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին: Վաշինգտոնը և Բրյուսելը խոստացել են համակարգել Ռուսաստանի հետ իրենց քաղաքականությունը՝ ստեղծելով բարձր մակարդակի երկխոսության ձևաչափ ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև: