2021 թվականի հունվարի 1-ից Ջավախքի ազգային զբոսայգու կազմի մեջ են մտել Փարվանա, Սաղամո և Աբուլի լճերը ։
Ջավախքի ազգային պարկի տնօրեն Թամազ Մետրևելիի խոսքով, այդ տարածքներն ազգային պարկի կազմի մեջ ընդգրկելը կպահպանի ինչպես թռչուններին, այնպես էլ ձնկատեսակներին։
«Կարևոր է չվող թռչունների համար, ինչպես մյուս լճերում, այս լճերում նույնպես թռչունները կանգնում, հանգստանում և սնվում են, հիմնականում մեր պարկ գարնանը և աշնան են գալիս։ Կան թռչունների տեսակներ, որոնք չվում են միայն այն դեպքում, երբ լճերը սառում են», – ասում է Մետրևելին:
Փարվանա լիճը կընդգրկվի պահպանվող տարածքների ցանկում
Ինչ վերաբերում է ձկնրսությանը, ապա ինչպես Թամազ Մետրևելին է վստահեցնում՝ ավանդական ձկնորսությունն արգելված չէ, չի արգելվում նաև սիրողական և սպորտային ձկնորսությունը։
«Իհարկե ունենք կանոնակարգ, որով էլ առաջնորդվում ենք, դա է օրինակ. ձկնորսական ցանցի չափսերը։ Հանդիպումներ եմ ունեցել բնակիչների հետ, բացարձակ կոնֆլիկտային իրավիճակ չի ստեղծվել, հակառակը իրենք նույնպես առաջակություններով հանդես եկան՝ ասելով, որ հնարավոր ցանցի չափսը հետագայում ավելի մեծացվի», – ասում է Թամազ Մետրևելին:
Մադաթափա լճի առեղծվածն ու սքանչելիքը (Photo)
Մադաթափա լճի ռենջեր Գագիկ Մարկոսյանն ասում է, ինքը ևս հետևում է նոր պահպանվող տարածքներին։
«Նոր տարածքներում նոր աշխատողներ կան, բանիմաց մարդիկ։ Ամեն ինչ կատարվել է ժողովրդի ցանկությամբ։ Դա լավ է, որպեսզի չթողնենք, որ ձկնկիթի ժամանակ ձուկ բռնեն, մնացած ժամանակ նորից ժողովուրդը պետք է օգտվի։ Իհարկե կա ցացների չափանիշ, պետք է չափսը մեծ լինի, որպեսզի մեծ ձուկը բռնեն, իսկ փոքրը բազմանա։ Եթե երկու տարի նորմալ աշխատանքներ տարվեն, թե՛ բնության, թե՛ ժողովրդի վիճակը նորմալ կլինի։ Պետք է ժողովրդին տեղեկություն հասցնենք, որպեսզի իմանան այդ ամենի կարևորության մասին», – նշում է ռենջեր Գագիկ Մարկոսյանը։
Ներկա դրությամբ Ջավախքի ազգային պարկի ամբողջ տարածքը կազմում է 24 181 հեկտար։