FINCA Bank-ը՝ ֆերմերների համար – ավելի շատ աջակցություն և ֆինանսական ռեսուրսների հասանելիություն։ Գյուղատնտեսության աջակցությունը և վարկավորումը Ֆինկա բանկի հիմնական ուղղություններից մեկն է:

Բանկը մշտապես աշխատում է տարբեր ապրանքների վրա, որպեսզի ֆերմերներին անհատականացված պայմաններ առաջարկի:

Հաճախորդի նպատակներից և գործունեությունից կախված` Ֆինկա բանկը ֆերմերներին առաջարկում է հետևյալ գյուղատնտեսական ապրանքները.

Ագրո վարկի ապառիկը նրանց համար է, ովքեր ուզում են գյուղտեխնիկա, սարքավորումներ, նյութեր, բույսերի պաշտպանության միջոցներ, պարարտանյութեր, սերմացուներ և գյուղատնտեսական գործունեության համար անհրաժեշտ այլ ապրանքներ: Դրա համար Ֆինկա բանկի գործընկեր «Ագրոսֆերա» ընկերության խանութների ցանցում՝ ցանկալի ապրանքն ընտրելու դեպքում Ֆինկա բանկի ագրո վարկը սկսած տարեկան 0%-ից (արդյունավետ 0.65%-ից) հասանելի է։ Ագրո վարկը ֆերմերների համար ձեռնտու է նրանով, որ վարկի հաստատման և կանխիկացման վճարը 0% է և այս էժան ֆինանսական ռեսուրսով գյուղատնտեսական տնտեսությունների զարգացման համար անհրաժեշտ գույքագրումը և նյութերի ձեռքբերումը ավելի մատչելի է դառնում:

Արտոնյալ գյուղատնտեսական վարկ՝ Արտոնյալ ագրովարկային նախագիծն իրականացնում է Գյուղերի զարգացման գործակալությունը, որի նպատակն է ապահովել գյուղատնտեսության ոլորտում աշխատող ֆիզիկական և իրավաբանական անձանց էժան ֆինանսական ռեսուրսների հասանելիությունն։

Ծրագրի շրջանակներում Ֆինկա բանկը հաճախորդներին վարկեր է առաջարկում երկու ուղղությամբ՝ մեխանիզացիայի ենթաբաղադրիչի համար (Գյուղատնտեսական տեխնիկայի, կամ ագրեգատների ձեռքբերում) և հիմնական միջոցների (վերամշակման ենթակառուցվածքային և առաջնային գյուղատնտեսական ձեռնարկություններ, փաթեթավորման նյութերի արտադրություն և այլն)։

Արտոնյալ ագրո վարկ կարող եք վերցնել 7000-ից մինչև 250 000 լարի, առավելագույնը մինչև 60 ամիս ժամկետով, որից համաֆինանսավորումը կկիրառվի առաջին 48 ամիսների ընթացքում:

Գյուղատնտեսական վարկը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են տնտեսությունն ընդլայնել, ֆերմա կառուցել, գյուղական տունը վերանորոգել, գյուղատնտեսական սարքավոումներ և ընտանեկան տեխնիկա ձեռք բերել, սեզոնային աշխատանքի ֆինանսավորում , և թե՛ այլ անձնական, և թե՛ գյուղատնտեսական նպատակների իրականացում։ Ֆինկա բանկի ագրո վարկը ՝ 4,000-ից մինչև 60,000 լարի կտրամադրվի 1 աշխատանքային օրվա ընթացքում, վճարման գրաֆիկն(ժամանակացույցը) անհատական է` ելնելով հաճախորդի եկամտի կառուցվածքից:

Ֆինկա բանկի ագրո վարկերից օգտվելու համար այցելեք Ձեր քաղաքի սպասարկման կենտրոն, լրացրեք առցանց հայտ կամ զանգահարեք 4949 հեռախոսահամարով: