Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 99-ով՝ հասնելով 223 384-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 11 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Պաշտոնական հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 81-ով և հասել 214 690-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 530 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 111 596-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվն է 4 474, ևս 1 091 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 3 129 մարդ։