Հունիսի 3-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 833 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1205 մարդ, մահացել է 19 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 346 983, այստեղից ապաքինվել է 330 721 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4 853:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 28 191 փորձարկում, այդ թվում 16 183-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 12 008-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 2.95% է, վերջին 14 օրվանը՝ 3.16%, վերջին 7 օրվանը՝ 2.91%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 150 538 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 6 158 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 27 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 3 490 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 639 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: