Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ապրիլի 26-ին հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ: Կողմերը խոսեցին 25 տարիների գործընկերության մասին և քննարկեցին հետագա համագործակցության հարցերը, այդ թվում նաև, տնտեսական ոլորտում:
Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպումը անվանեց հետաքրքիր: Ըստ նրա, Ջոզեֆ Բայդենը Վրաստանին տալիս է շատ մեծ աջակցություն:
«Մենք խոսեցինք վերջին 25 տարիների մեր համագործակցության մասին, Վրաստանի անկախության վերականգնման օրից: Մենք Միացյալ Նահանգների հետ մի շարք ոլորտներում շատ նշանակալի համագործակցության մեջ ենք, և մենք զրուցեցինք առաջիկա 25 տարիների համագործակցության մասին, թե ինչպես ենք զարգացնելու մեր համագործակցությունը ապագայում, ինչպես կարելի է ընդլայնել համագործակցությունը պաշտպանական և անվտանգության ոլորտում, ինչպես ընդլայնել տնտեսական համագործակցության չափը և խորությունը: Կարծում եմ, կայացավ անհրաժեշտ և հետաքրքիր երկխոսություն: Մենք նաև խոսեցինք Վրաստանում ժողովրդավարության զարգացման կարևորության, և, իհարկե, խոսեցինք ընտրություններից առաջ ժողովրդավարական չափանիշների պահպանման կարևորության մասին», – հայտարարեց Գիորգի Կվիրիկաշվիլին:
Էդիտա Բադասյան