Մայիսի 14-ին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 230 նոր դեպք, ընդհանուր թիվը հասել է 220 447-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը նվազել է մինչև 7 627։
Մահվան ևս 15 դեպք է գրանցվել, 10-ը՝ կորոնավիրուսից, և ևս 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4 301 դեպք կա, այլ պատճառով՝ 1055։ Ապաքինվել է ևս 712 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 207 464 է։
Այսպիսով` մայիսի 13-ին կատարվել է 3 361 թեստավորում, ընդհանուր առմամբ 1 030 335 թեստ է արվել: