Մայիսի 12-ի դրությամբ, Վրաստանում ընդհանուր, կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 71 570 մարդ, – հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Նրանց փոխանցմամբ, լիարժեք պատվաստված է 12 375 մարդ:

«Մայիսի 22-ի դրությամբ, ընդհանուր, պատվաստվել է 71 570 մարդ: Լիարժեք պատվաստված է 12 375 մարդ: Պատվաստվելու նպատակով ամրագրում կատարելու համար այցելեք booking.moh.gov.ge կամ զանգահարեք 15 22: Մաղթում ենք առողջություն», – հայտարարում են Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնում:

Այսօր Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1 409 նոր դեպք, ապաքինվել է 1 256 պացիենտ, մահացել է 27 մարդ: