Հայաստանում Ազգային ժողովը իրավունքի ուժով արձակվել է։ Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ չի ընտրվել վարչապետ։ Քաղաքական ուժերը կպատրասվեն հունիսի սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Հարկ է նշել, որ մինչ նոր խորհրդարանի ձևավորումը, այս խորհրդարանը շարունակելու է իր բնականոն գործունեությունը:
«Կողմ»՝ 1, «դեմ»՝ 1, «ձեռնպահ»՝ 76, ձայների քանակով Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրելու որոշումը չի ընդունվել։
«Սա նշանակում է, որ ՀՀ սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասին և ՀՀ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 9-րդ մասին համաձայն ԱԺ-ն իրավունքի ուժով արձակվում է։ Սրան հետևելու են նոր Խորհրդարանական ընտրությունների նշանակումը»,- հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 3-ին ձայների 1 կողմ, 3 դեմ և 75 ձեռնպահ հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանը չէր ընտրվել։
Արդեն հունիսի 20-ին Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: