Հայաստանի հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ՀՀ զինված ուժերի ստեղծման եւ կայացման, հայրենիքի պաշտպանության եւ անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար գեներալ-մայոր Արտուշ Թադևոսյանը (Արկադի Տեր-Թադևոսյան, Կոմանդոս) հետմահու պարգեւատրվել է Հայրենիքի շքանշանով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արցախյան պատերազմի հերոսի տուն-թանգարան կստեղծվի։ Կոմանդոսի որդին՝ Հայկ Տեր-Թադևոսյանը հայտնել է, որ տուն-թանգարանում ցուցադրվելու են հերոսի անձնական իրերը, մարտական ուղու հետ կապված փաստաթղթեր, քարտեզներ և այլ իրեր: