Վրաստանում 2021 թվականի առաջին եռամսյակում տեղի է ունեցել 1 247 ճանապարհատրանսպորտային պատահար, այդ թվում՝ 43-ը հարբեցողության պատճառով: Զոհվել է 94 մարդ, 1 613-ը՝ տուժել:

Տեղեկատվությունը հրապարակում է Վրաստանի վիճակագրության ազգային ծառայությունը՝ հիմնվելով ՆԳՆ տվյալների վրա:

Հիշեցնենք, որ ամբողջ առաջին եռամսյակի ընթացքում երկրում կորոնավիրուսային համաճարակի պատճառով փողոցում տեղաշարժը սահմանափակված է 21:00-ից 05:00-ն:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Վրաստանում տեղի է ունեցել 1 236 ճանապարհատրանսպորտային պատահար, որի ընթացքում տուժել է 1 610 մարդ, զոհվել՝ 134-ը: