Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հավանություն է տվել արտակարգ իրավիճակներում օգտագործման համար «Մոդերնա» ընկերության պատվաստանյութին։ Տեղեկությունը տարածում Է Reuters գործակալությունը։
Moderna-ն դարձել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված հինգերորդ պատվաստանյութը՝ արտակարգ իրավիճակներում օգտագործելու համար:
Այս շաբաթ «Մոդերնա» ընկերությունը հրապարակել է արտադրության ավելացման ծրագրի մասին, որի համաձայն՝ 2022 թվականին նախատեսվում է թողարկել պատվաստանյութի երեք միլիարդ չափաբաժին: