Հայաստանում ապրիլի 21-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 210 518-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1033-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 30 դեպք է գրանցվել, 25-ը՝ կորոնավիրուսից, և 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3 944 դեպք կա, այլ պատճառով՝ 987։

Ապաքինվել է ևս 583 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 190 271 է։ Փաստացի բուժվողների թիվը 15 316 է։

Ընդհանուր առմամբ, 946 642 թեստ է արվել, մեկ օրում` 4 641:

Հայաստանում այս պահին միակ պատվաստանյութը, որը հավանության է արժանացել և պատվաստում են դա ռուսական Sputnik v պատվաստանյութն է: