Եվրամիության և Միգրացիայի միջազգային կազմակերպության համատեղ իրականացրած ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել Վրաստանի սահմանային ոստիկանությանը 30 արտաճանապարհային տրանսպորտային միջոցների հանձնման արարողություն:

Վրաստանում ԵՄ պատվիրակության տվյալներով, ամենագնացների այս խմբաքանակը 40 միավորից բաղկացած ավելի մեծ փաթեթի մաս է կազմում, որից առաջին 10-ը Վրաստանին են փոխանցվել 2020-ի նոյեմբերին: Այս տեխնիկան կնպաստի սահմանին ապօրինի գործողությունների բացահայտմանը և կբարելավի սահմանապահների պարեկային և պատասխան գործողությունները, հայտնել են ԵՄ ներկայացուցչությունից: