Ամերիկացի ներդրողները վրացական ստարտափերի ֆինանսավորման համար ստեղծել են կես միլիոնանոց ֆոնդ, – հայտնում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը:
Նրանց խոսքով, Վրաստանի նորարարության և տեխնոլոգիական գործակալության (GITA) և «TECH Friends of Georgia»-ի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել:
Հուշագիրը ստորագրվել է առցանց, որի ընթացքում զեկույցներով հանդես են եկել էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան և 2003-2009 թվականներին ամերիկացի սենատոր Նորմ Քոուլմանը: Միջոցառումը վարել է Սան Ֆրանցիսկոյում Վրաստանի գլխավոր հյուպատոս Լևան Բերիձեն:
Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում Վրաստանի նորարարության և տեխնոլոգիայի գործակալությունը, հատուկ ընտրության սկզբունքի միջոցով, կբացահայտի գլոբալ ներուժ ունեցող ստարտափերը, որոնցում «TECH Friends of Georgia»-ն կներդնի 500 000 դոլլար:
Համաձայն հուշագրի՝ վրացական ստարտափ էկոհամակարգերը զարգացնելու և Վրաստանում և Քալիֆոռնիայում ստարտափ էկոհամակարգերի միջև համագործակցության համար կողմերը պայմանավորվում են կազմակերպել տարբեր գործողություններ նորարարության և տեխնոլոգիայի ոլորտում: